Շ.Թորոսյանը հաստատեց` Չախալյանին իսկապես բերման են ենթարկել
Իրավունք
10:25 29/06/2013

Շ.Թորոսյանը հաստատեց` Չախալյանին իսկապես բերման են ենթարկել

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Panorama.am-ից լսեց «Գրուզիա- Online» կայքի տարածած այն լուրի մասին, որ երեկոյան բերման է ենթարկվել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը:

Մի քանի րոպե անց, երբ Շ.Թորոսյանը կապ հաստատեց Վահագն Չախալյանի հետ, նա ասաց, որ լուրը համապատասխանում է իրականությանը` Չախալյանին իսկապես բերման են ենթարկել. «Այս պահին կարող եմ հաստատել այդ լուրը: Նինոծմինդայում ծեծկռտուք է տեղի ունեցել, Արմեն Չախալյանը ևս մասնակից է եղել: Նրան ու ծեծկռտուքի մյուս մասնակիցներին բերման են ենթարկել: Առայժմ այսքանը»,- Panorama.am-ին ասաց նա:

Շիրակ Թորոսյանը խոստացավ ընթացքում ևս տեղեկատվություն տրամադրել:

Նախորդիվ`
Աղբյուր. Բերման է ենթարկվել Չախալյանի եղբայրը

Placeholder
Շ.Թորոսյանը հաստատեց` Չախալյանին իսկապես բերման են ենթարկել