Տորրեսն արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին
Աշխարհում
16:17 01/07/2013

Տորրեսն արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին

Իսպանիայի ազգային հավաքականի և «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության արդյունքներով տիրացավ «Ոսկե խաղակոշիկին»:

Թեև եզրափակչում իսպանացիները 0:3 հաշվով զիջեցին Բրազիլիայի ընտրանուն, այնուամենայնիվ Տորրեսն ընդհանուր հաշվով դարձավ 5 գոլի հեղինակ, որից 4-ը նա խփել էր Թաիթիի հավաքականի դարպասին, երբ իր ընտրանին այդ խաղում հաղթեց 10:0 ոչ ֆուտբոլային հաշվով:

Ֆրեդը, ով եզրափակչում դարձավ դուբլի հեղինակ, նույնպես իր ակտիվում ուներ 5 գոլ, սակայն նա խաղադաշտում անցկացրել էր ավելի քիչ ժամանակ, ուստի նրան բաժին հասավ «Արծաթե խաղակոշիկը»: Խփած 4 գոլով «Բրոնզե խաղակոշիկին» տիրացավ նրա թիմակից Նեյմարը:
 

Placeholder
Տորրեսն արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին