Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սահմանամերձ Չինարիի երեխաները զվարճացել են Երևանում, այցելել ժամանցային կենտրոններ
«Երկու օր հեքիաթում» սոցիալական ծրագրի շրջանակներում, որ կազմակերպել են «Blognews» կայքն ու «Promoto» ընկերությունը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի 54 երեխաներ այցելել են Երևանի մանկական ժամանցի տարբեր վայրեր: Այցի իրականացմանն աջակցել է «ԱրմենՏել» ընկերությունը:
«Blognews» կայքի խմբագիր Արամ Անտինյանը այցի վերաբերյալ գրել է «Գնահատելով սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց կատարած մեծ գործը ու այն ծառայությունը, որը նրանք մատուցում են հայրենիքին՝ որոշեցինք մեր շնորհակալությունը հայտնել նրանց: Արեցինք դա մեր ձևով, արեցինք թիմով, որը հավաքվեց ու ստեղծվեց հենց միայն այս նախագծի համար: Նպատակը մեկն էր ու պարզ՝ անել այնպես, որ սահամանին բնակվող յուրաքանչյուր երեխա գիտակցի իր կարևորությունը ու մեծանա այն գիտակցումով, որ հայրնեիքը հենց ինքն է ու իրեն գնահատում են: Ցանկացանք անել այնպես, որ Չինարի գյուղի յուրաքանչյուր մանկան համար պարզ լինի, որ իր հետևում ոչ թե Հայաստան անունով անհասկանալի մի ֆորմացիա է կանգնած, այլ ամենաիսկական ու հզոր ՀԱՅՐԵՆԻՔ, իր հպարտ քաղաքացիներով ու մարդկանցով, ովքեր սահմանին կանգնածի արժեքը գիտեն ու շնորհակալ են:
BlogNews-ն ու Promoto ընկերությունը միասին նախաձեռնեցին «2 օր հեքիաթում» պրոեկտը, որը ենթադրում է սահմանին բնակվող երեխաների այցելություն մայրաքաղաքի լավագագույն հաստատություններն ու ամենատեսարժան վայրերը: Մենք որոշեցինք չինարեցիների 2 օրն իսկապես անմոռանալի դարձնել ու հույս ներշնչել, որ լավ օրերը դեռ գալու են»:
Կազմակերպիչները խոստանում են, որ ծրագիրը շարունակական է լինելու և առջևում հետաքրքիր միջոցառուներ են սպասվում:
Մանրամասն կարդացեք այստեղ:
Չինարի գյուղի մասին Panorama.am-ի ռեպորտաժները.
Չինարիի Աստծո պահած մանկապարտեզը (լուսանկարներ, տեսանյութ)
Ծերացող Չինարին (լուսանկարներ, տեսանյութ)
«Ջիպ»-ով պապին` Չինարիում (Տեսանյութ)