Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրաքի արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 22 մարդ, վիրավորվել են տասնյակները: Ոստիկանությունը հայտնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Բաղդադից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Մուկդադիյա քաղաքում:
Պայթյունը որոտացել է շիական մզկիթներից մեկում երեկոյան աղթոքի ժամանակ, երբ մզկիթում եղել են մեծ թվով հավատացյալներ: Ոստիկանությունը նշում է, որ մինչ այժմ ոչ մի խմբավորում իր վրա չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Վերջին շրջանում Իրաքում կտրուկ սրվել են սունի-շիա հարաբերությունները: ՄԱԿ տվյալների համաձայն՝ ավելի քան 1000 մարդ է մահացել միայն մայիս ամսին Իրաքում տեղի ունեցած միջկրոնական բռնությունների և ահաբեկչությունների հետևանքով: Նման կերպ մայիսը դարձել է Իրաքում վերջին հինգ տարիներին ահաբեկչությունների և զինված հարձակումների զոհերի թվով ամենաարյունալի ամիսը: Հունիսին զոհերի թիվը հասել է 761-ի: