Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Չուկոտկայի ինքնավար մարզի Դումայի նիստում պատգամավորներն ընդունել են Ռոման Աբրամովիչի հրաժարականը Դումայի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում է Չուկոտկայի ինքնավար մարզի պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ռոման Աբրամովիչի որոշումը պայմանավորված է նրա` ՌԴ օրենսդրությանը լիովին հետևելու ցանկությամբ` կապված այն հանգամանքի հետ, որ ուժի մեջ է մտնում ՌԴ ֆեդերալ N 79-ФЗ օրենքը, որի համաձայն` արգելվում է սեփականություն ունենալ արտասահմանում:
Ինչպես հայտնի է, Աբրամովիչը Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: