Կ. Մանոյան. Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը կարելի է համարել Էրդողանի անկման սկիզբը
Քաղաքական
15:32 03/07/2013

Կ. Մանոյան. Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը կարելի է համարել Էրդողանի անկման սկիզբը

«Թուրքական ամառն արաբական գարունների հետ կապ չուներ: Նմանություններ կարող է կան, բայց տարբերությունները շատ են»: Կովկասի ինստիտուտում կայացած քննարկման ժամանակ նման դիտարկում արեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Ըստ նրա, Թուրքիայում բռնկված բողոքի ալիքն ուղղված էր հիմնականում Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեմ, ով կարողացել է վերջին տասնամյակում մեծ ազդեցություն թողնել ամբողջ Թուրքիայի վրա:

Կ. Մանոյանի դիտարկմամբ, Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը, մասնավորապես ժողովրդի դեմ կիրառված բռնի ուժը, կարող է իր ազդեցությունն ունենալ Թուրքիայի վրա հենց միջազգային ասպարեզում, այդ թվում նաև ԵՄ հետ հարաբերություններում:

«Այս դեպքերը կարելի է համարել Էրդողանի անկման սկիզբը, եթե շարունակի այն ոճով, որով մինչև հիմա շարունակել է»,- կարծիք հայտնեց Կ. Մանոյանը` հավելելով, որ հենց նրա ղեկավարած կուսակցության ներսում կարող են տեղի ունենալ փոփոխություններ, ինչը կբերի նաև Էրդողանի թուլացման:

Placeholder
Կ. Մանոյան. Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը կարելի է համարել Էրդողանի անկման սկիզբը