Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օֆշորային պատմության հետ կապված հարցը գտնվում է իրավական տիրույթում, վարչապետը դիմել է գլխավոր դատախազության, և ես մեկնաբանելու ոչինչ չունեմ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ պարոն վարչապետին», - հավելեց Շարմազանովը:
Հարցին, թե Շարմազանովը չի հավատո՞ւմ Կիպրոսի դատախազին, որը հայտարարել էր, որ առանց որևէ մեկի իմացության հնարավոր չէ Կիպրոսում օֆշորային ընկերություն գրանցել, Շարմազանովը դժվարացավ պատասխանել և կրկնեց իր նախորդ միտքը, որ հարցը գտնվում է իրավական տիրույթում ու դրան իրավական գնահատական կտրվի:
Հարցին, թե հնարավո՞ր է վարչապետը դիտվում է 2018-ի նախագահական ընտրություններում որպես նախագահի պոտենցիալ թեկնածու, Շարմազանովը պատասխանեց. «Մինչև 2018 թվականը դեռ պետք է շատ-շատ բարեփոխումներ անենք, ապրենք, հասնենք: Կուսակցությունը նման հարց դեռևս չի քննարկել: Ամեն դեպքում, բնականաբար, քաղաքական գործչի հետ ինչ լինում է, դա լինում է քաղաքական»: