«Լիվերպուլը» պատրաստ է գնել Մխիթարյանի տրանսֆերը, եթե «Շախտյորն» իջեցնի նրա տրանսֆերային արժեքը
Աշխարհում
15:06 04/07/2013

«Լիվերպուլը» պատրաստ է գնել Մխիթարյանի տրանսֆերը, եթե «Շախտյորն» իջեցնի նրա տրանսֆերային արժեքը

Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է գնել Դոնեցկի «Շախտյորի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, եթե դոնեցկյան ակումբն իջեցնի նրա տրանսֆերային արժեքը:

Ինչպես հայտնում են անգլիական աղբյուրները, «Լիվերպուլի» ներկայացուցիչները դիմել են «Շախտյորին»` խնդրելով նվազեցնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը: Փոխզիջման դեպքում անգլիական ակումբը պատրաստ է ողջ գումարը «Շախտյորի» հաշվին փոխանցել մեկ օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «Շախտյորը» Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի համար պահանջում է 30 մլն եվրո:

Placeholder
«Լիվերպուլը» պատրաստ է գնել Մխիթարյանի տրանսֆերը, եթե «Շախտյորն» իջեցնի նրա տրանսֆերային արժեքը