Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը. Oրակարգում է քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության վարքագծի քննարկումը
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որը վարում է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում ըստ որոշ տեղեկությունների` այս պահին բացի խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության վարքագծից, քննարկվելու է նաև Սյունիքի նոր մարզպետի նշանակման հարցը:
ՀՀԿ թեկնածու Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջադրվելու է 38-րդ ընտրատարածքից մեծամասնականով ընտրված Վահե Հակոբյանը, ով Քաջարանի պղնձամոլիբդենայինի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:
Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել հունիսի 1-ին, մասնավորապես, Գորիսում` Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից հետո, ինչին օրեր անց հետևեց Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի հրաժարականը:
Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստին այսօր սովորականի պես չի հետևելու ՀՀԿ խորհրդի նիստը:
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն, ՀՀԿ ԳՄ նիստից հետո սպասվում է բարձր տրամաչափի որոշ գործիչների հրաժարականներ: Կլինեն դրանք, թե ոչ, հայտնի կդառնան առնվազն մեկ ժամից: