Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է փրկել գրասենյակային աշխատողներին դիաբետից
Աշխարհում
10:58 04/07/2013

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է փրկել գրասենյակային աշխատողներին դիաբետից

Եթե ամեն կես ժամը մեկ գրասենյակային աշխատողները փոքրիկ ընդմիջում անեն և կտրվեն աշխատանքային սեղանից, օրինակ` զբոսնեն, ապա դա կնպաստի շաքարային դիաբետի ռիսկի նվազեցմանը: Այս մասին գրում է The Daily Mail-ը` հղում անելով Նոր Զելանդիայի Օտագո համալսարանի մասնագետներին:

Շաքարի բարձր պարունակությունը արյան մեջ կայանում է երկրորդ տիպի դիաբետի զարգացման պատճառներից մեկը, ինչն էլ իր հերթին ավելացնում է սրտի հիվանդությունների, ինսուլտի և կուրության ռիսկը: Նոր Զելանդացի գիտնականները դիաբետի բուժման սեփական տարբերակն են առաջարկել` պարբերական, երկուրոպեանոց զբոսանքները օրվա ընթացքում ավելի արդյունավետ են  առողջության համար, քան կեսժամանոց զբոսանքը ամեն առավոտ` դեպի աշխատավայր:

Համաձայն Diabetes UK կազմակերպության տվյալների, վերջին տարիներին նկատվում է երկրորդ տիպի դիաբետի դեպքերի ավելացման վտանգավոր միտում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, հիվանդների թիվը մինչև 2025թ-ը կարող է ավելանալ 2-3 անգամ և կազմել ավելի քան 380 մլն մարդ:

 

Placeholder
Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է փրկել գրասենյակային աշխատողներին դիաբետից