Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթ
10:10 06/07/2013
Ռուս հայտնի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոն ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար
Դաշնակահարների ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Վեն Կլայբերնի անվան մրցույթի այս տարվա առաջին մրցանակակիր Վադիմ Խոլոդենկոն ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար: Նա հանդես է գալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են նվագախմբի մամուլի ծառայությունից:
Ծրագրում հնչելու է Չայկովսկի (Դաշնամուրի կոնցերտ թիվ 1), Բեթհովեն (Սիմֆոնիա թիվ 2): Դիրիժոր է Էդուարդ Թոփչյանը:
Համերգը տեղի է ունենալու հուլիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Placeholder