Հայաստանի և Լիբանանի առևտրաարդյունաբերական պալատները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Տնտեսություն
16:00 06/07/2013

Հայաստանի և Լիբանանի առևտրաարդյունաբերական պալատները համագործակցության հուշագիր ստորագրեցին

Այսօր Հայաստանի և Լիբանանի առևտրաարդյունաբերական պալատները համագործակցության հուշագիր ստորագրեցին: Այն ստորագրեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և լիբանանյան կողմից Ֆրայչայզինգ ասոցիացիայի նախագահ Չարլս Արբիդը։
 Հուշագիրը նախատեսում է երկկողմ կապերի ամրապնդում, ներդրումների խթանումմ ինչպես նաև աջակցություն գործարար շրջանակներին:

Հուշագրի ստորագրումից հետո ՀԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ հայ-լիբանանյան հարաբերությունները 2 հազարամյակի պատմություն ունեն: «Մենք հարգանքով և շնորհակալությամբ ենք ընդունում Լիբանանի հայ համայնքի հանդեպ այդ երկրի դրական վերաբերմունքը: Լիբանանահայ բազմաթիվ գործարարներ ու արդյունաբերողներ այսօր մասն են կազմում երկրի արդյունաբերողների ու առևտրականների միությունների: Բացի այդ, Լիբանանի հայերը ներկայացված են տեղական ինքանակառավարման մարմիններում, երկրի դիվանագիտական կորպուսում»,- հայտարարեց Մ.Սարգսյանը:

Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանն էլ նշեց, որ երկու կողմերն էլ փոխադարձ ներդրումների համար լավ հնարավորություն ունեն:

Նշվեց նաև, որ Լիբանանից Հայաստան ներմուծվող ապրանքները 2011 թվականին կազմել են 3,5 մլն դոլար, իսկ Հայաստանից Լիբանան արտահանվել է ընդամենը 500 մլն դոլարի ապրանք:

Լիբանանի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 7,491 հազար դոլար:

Placeholder
Հայաստանի և Լիբանանի առևտրաարդյունաբերական պալատները համագործակցության հուշագիր ստորագրեցին