Բաքվի սրճարաններում ու ռեստորաններում սատկած անասունի միս է մատուցվում
Տարածաշրջան
15:47 06/07/2013

Բաքվի սրճարաններում ու ռեստորաններում սատկած անասունի միս է մատուցվում

Բաքվի սրճարաններում և ռեստորաններում սատկած անասունի միս մատուցելու մասին տեղեկությունը սարսափեցրել է բնակչությանը: Նրանց ավելի է սարսափեցրել այն փաստը, որ այդ մասին իմանալով` պատկան պետական կառույցները գերադասում են լռել:

Ադրբեջանի սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովը «Ազադլիգ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Ադրբեջանում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք չեն պատահում անգամ աշխարհի ամենաաղքատ երկրներում: Նման բաներ հնարավոր են միայն պատերազմի ժամանակ: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի է` երկրում սատկած կենդանիների լեշեր հավաքող խմբեր են գործում: Այդ խմբերն ամենաշատը տարածված են Մուղանից մինչև Բարդա, Մասալլիից մինչև Լենքորան: Մի ֆերմեր պատմել է, որ հիվանդությունից սատկած կենդանու միսը շներին չի տվել` վախենալով, որ նրանք կարող է սատկեն, տարել և նետել է ձորը, որպեսզի գիշատիչներն ուտեն: Բայց լեշեր հավաքողներն այն հայտնաբերել և տարել են: Ես անձամբ եմ տեսել, որ լեշ հավաքողները իմ դեն նետած սատկած անասունները մշակում են քիմիական նյութերով և իրացնում Բաքվում: Սակայն, ինձ զգուշացրեցին, որ եթե փորձեմ բացահայտել նրանց, ապա հնարավոր է սպանեն ինձ»:

Նրա խոսքով, այդ մարդիկ անասունների միսը գնում են կիլոգրամը մեկ մանաթով ու հանձնում հարսանյաց սրահների և ռեստորանների ցանցերին: Ոչ ոք չի ցանկանում բացահայտել այդ ամոթալի փաստը: Բաքու քաղաքը վերածվել է վտանգավոր մթերքների իրացման վայրի: Ըստ Էյուբ Հուսեյնովի, սատկած անասունների մսի մթերումով զբաղվող խմբերի գործունեությունը պետք է կանխի Տնտեսական զարգացման նախարարությունը, ինչպես նաև՝ Ազատ սպառողների միության շրջանային բաժանմունքները, որոնք դա չեն անում:

Placeholder
Բաքվի սրճարաններում ու ռեստորաններում սատկած անասունի միս է մատուցվում