Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանն առաջատարներից հետ են մնում կես միավորով
Սպորտ
14:38 06/07/2013

Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանն առաջատարներից հետ են մնում կես միավորով

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող 36-րդ օփենում երկու տուրից հետո վաստակել են 1,5-ական միավոր: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, նրանք ինն առաջատարներից հետ են մնում կես միավորով: 

Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում է 83 շախմատիստ:

Placeholder
Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանն առաջատարներից հետ են մնում կես միավորով