ԱՄՆ պետքարտուղարի կնոջը ծանր վիճակում հոսպիտալացրել են
Աշխարհում
11:48 08/07/2013

ԱՄՆ պետքարտուղարի կնոջը ծանր վիճակում հոսպիտալացրել են

 ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կնոջը` Թերեզա Հայնց Քերիին հոսպիտալացրել են Մասաչուսեթս նահանգի հիվանադանոցներից մեկում: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:

74-ամյա Թերեզա Հայնց Քերին հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում հուլիսի 7-ին: Ինչպես հարղոդել է տեղական հինվանդանոցի ներկայացուցիչը, կնոջն ուղեկցել է ամուսինը: Պետքարտուղարի մամուլի քարտուղարն ավելի ուշ պարզաբանել է, թե նույն օրը Թերեզա Հայնց Քերիին տեղափոխել են Բոստոն: Միաժամանակ, պետքարտուղարության մամուլի ծառայությունը լրատվամիջոցներին հայտնել է, թե Ջոն Քերիի աշխատանքային գրաֆիկում հնարավոր է փոփոխություններ լինեն` կապված կնոջ առողջական վիճակի հետ: Այլ մասնարմասներ, այդ թվում կնոջ հիվանդության մասին գերատեսչությունում չեն մեկնաբանել: Հայտնի է, որ 2009 թ-ին Թերեզա Հայնցը քաղցկեղի դեմ բուժման կուրսեր է անցել:

Թերեզա Հայնցը նախկինում եղել է ամերիկացի սենատոր Ջոն Հայնցի կինն ու հանդիսանում է ամերիկյան ամենախոշոր կետչուպ արտադրող «Heinz» ընկերության ժառանգորդը: 1995թ-ին ամուսնու մահից հետո Թերեզան ամուսնացել էր գործող պետքարտուղար Քերիի հետ: Ամուսնությունը երկուսի համար էլ երկրորդն է եղել:

Placeholder
ԱՄՆ պետքարտուղարի կնոջը ծանր վիճակում հոսպիտալացրել են