Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաչիկյանի գործով առաջիկայում, հնարավոր է, հարցաքննվի նաև ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը
«Ժամանակի» փոխանցմամբ, հնարավոր է, որ առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաև Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, և Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր: Իսկ Սոցիալական ապահովության ծառայությունը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո:
«Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես՝ նախարարների համաձայնության կամ նրանց բաժին հանելու դժվար թե Վ. Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար: Այնպես որ չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունները վեր հանեն Ա. Վարդանյանի հետ կապված և մոռացության մատնված գործերը՝ ցույց տալու համար, որ ժամանակին ՀՀԿ-ի հետ միասին թալանել է նաև ՀՅԴ-ն»: