«Շախտյորը» շնորհակալություն է հայտնում Մխիթարյանին
Աշխարհում
13:57 09/07/2013

«Շախտյորը» շնորհակալություն է հայտնում Մխիթարյանին

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»` նշելով, որ նրա տրանսֆերային արժեքը կազմել է 27,5 մլն եվրո: Այլ աղբյուրներ, սակայն, շեշտում են, որ գործարքի արժեքը 25 մլն եվրո է:

Ինչևէ: «Շախտյորը» նաև շնորհակալություն է հայտնում Հենրիխին այդ ակումբում անցկացրած ժամանակի համար և նրան հաջողություններ է մաղթում:

Placeholder
«Շախտյորը» շնորհակալություն է հայտնում Մխիթարյանին