Իսրայելում եգիպտական սֆինքսի հատված են հայտնաբերել
Մշակույթ
10:00 10/07/2013

Իսրայելում եգիպտական սֆինքսի հատված են հայտնաբերել

Իսրայելցի հնագետները երկրի հյուսիսում պեղումների ժամանակ հայտնաբերել են սֆինքսի արձանի մի հատված և այժմ մտածում են, թե ինչպես այն կարող էր հայտնվել այդքան հեռու Եգիպտոսից: Երուսաղեմի համալսարանի գիտնականների գտածոն կիսառյուծ-կիսամարդու առջևի թևեր են, որոնց մեջտեղում ձոն է փորագրված Միքերին փարավոնին, որը կառավարել է ավելի քան 4 հազար տարի առաջ և կառուցել է Գիզայի հայտնի բուրգերից մեկը:

Գիտնականներն ասել են, որ սա անսպասելի ու կարևոր հայտնագործություն է՝աշխարհում առաջին փարավոնի սֆինքսը: Հետազոտողների կարծիքով, ամենայն հավանականությամբ, մարմարե արձանը ժամանակակից Իսրայելի տարածք բերել են արդեն երկրորդ հազարամյակում, երբ Եգիպտոսում կառավարում էին հիքսոսները՝ քոչվորները Ասիայից:

Placeholder
Իսրայելում եգիպտական սֆինքսի հատված են հայտնաբերել