Սերժ Սարգսյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցները զրուցել են փառատոնի հաջողությունների մասին
Մշակույթ
09:28 10/07/2013

Սերժ Սարգսյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցները զրուցել են փառատոնի հաջողությունների մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Փառատոնի մասնակիցները Հանրապետության նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը:

 

Placeholder
Սերժ Սարգսյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցները զրուցել են փառատոնի հաջողությունների մասին