Սյունիքի նորանշանակ մարզպետը կադրային ջարդ չի անելու
Օրվա մամուլ
09:55 12/07/2013

Սյունիքի նորանշանակ մարզպետը կադրային ջարդ չի անելու

Երեկ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը Սյունիքի մարզին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:

«Հրապարակ»-ը նորանշանակ մարզպետին հարցրել է՝ ինչի՞ց է սկսել աշխատանքային առաջին օրը: «Ծանոթացումից, չնայած կոլեկտիվն ինձ համար նոր չէր, հետո անցանք էլեկտրոնային ստորագրության հարցի կարգավորմանը»:

Հարցին՝ իսկ կադրային «ջա՞րդ»: «Չի լինելու, մարզպետարանում, ինչպես ամենուր, գործում է քաղծառայողի ինստիտուտը, հիմնական կորիզի հետ տարիներ աշխատել եմ որպես պատգամավոր, նույնկերպ աշխատելու եմ նաև այսուհետ: Կան աշխատանքային, մարդկային հարաբերություններ բոլորի հետ էլ, բայց եթե լինեն թերացումներ, չենք հանդուրժելու, ադեկվատ արձագանք է լինելու»,-նշել է Հակոբյանը:

Placeholder
Սյունիքի նորանշանակ մարզպետը կադրային ջարդ չի անելու