ՅՈՒՆԵՍԿՈ. Դպրոց չհաճախող երեխաների կեսը ապրում է հակամարտություններից տառապող երկրներում
Քաղաքական
19:31 12/07/2013

ՅՈՒՆԵՍԿՈ. Դպրոց չհաճախող երեխաների կեսը ապրում է հակամարտություններից տառապող երկրներում

ՅՈՒՆԵՍԿՈյի նոր զեկույցի համաձայն, դպրոցական կրթությունից զուրկ աշխարհի 57 միլիոն երեխաների կեսն ապրում է հակամարտություններում ներգրավված երկրներում: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Փաստաթուղթը, որը պատրաստվել է «Հանուն երեխաների պաշտպանության» կազմակերպության աջակցությամբ, կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել ապահովելու կրթության հասանելիությունն աշխարհի շուրջ 28,5 միլիոն երեխաների համար:

Տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ, դպրոց չհաճախող երեխաների թիվը 2008 թ-ի համեմատ կրճատվել է՝ 60 միլիոնից հասնելով 57 միլիոնի, սակայն նվազման այս միտումը չի անդրադարձել հակամարտության գոտիներում ապրող երեխաների վրա:
Հակամարտություններում ներգրավված երկրներում դպրոց չհաճախող 28,5 միլիոն երեխաների 44 տոկոսն ապրում է աֆրիկյան մայրցամաքում, 19 %-ը՝ Հարավային և Արևմտյան Ասիայում, 14 %-ը՝ արաբական երկրներում: Զեկույցի համաձայն, կրթության նպատակներով տրվող հումանիտար օգնության չափը ևս կրճատվել է 2009 թ-ի 2 % տոկոսից 2011 թ-ին հասնելով 1.4%-ի:

«Կրթության նպատակով տրամադրվող մարդասիրիական օգնության տրամադրումը ծայրաստիճան վատ նորություն է, քանի որ այժմ միջոցներն անհրաժեշտ են այնպես, ինչպես երբևէ», - հայտարարել է զեկույցի տնօրեն Պաուլինա Ռոուզը և հավելել, թե աշխարհում փախստականների թիվը 1994 թ-ից ի վեր հասել է ամենաբարձր մակարդակի: Փախստականների և բռնի տեղահանվածների թվում քիչ չեն երեխաները:

Տնօրենի խոսքերով, այդ միտումն առավել ակնհայտ է Սիրիայում, որտեղ դպրոցական երեխաների համար առավել բարձր է կրթության գործընթացի ընդհատման հեռանկարը, ինչը կարող է ճակատագրական լինել նրանց հետագա կյանքի համար:

Placeholder
ՅՈՒՆԵՍԿՈ. Դպրոց չհաճախող երեխաների կեսը ապրում է հակամարտություններից տառապող երկրներում