Կարեն Մովսիսյանը` Իսպանիայում
Սպորտ
14:24 15/07/2013

Կարեն Մովսիսյանը` Իսպանիայում

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Բենասկ քաղաքում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակել է 7 միավոր և 408 մասնակիցների մեջ զբաղեցրել 22-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

8,5-ական միավոր են վաստակել գրոսմայստերներ Էդուարդո Իտուրիզագան (Վենեսուելա), Մաքսիմ Ռոդշտեյնը (Իսրայել) և Ալեքսանդր Դելչևը (Բուլղարիա): Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է ճանաչվել Իտուրիզագան:
 

Placeholder
Կարեն Մովսիսյանը` Իսպանիայում