Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նորաշենի շրջանավարտները փայլել են պատմություն առարկայից, Տավուշինը՝ մաթեմատիկայից»
Այսօր, երբ արդեն հայտնի են բուհ ընդունված շրջանավարտների անունները, մարզերում փորձում են շրջանավարտների գնահատականների հիման վրա հետևություններ անել: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանի ներկայացմամբ, մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական քննությունները Տավուշի մարզում անց են կացվել Իջևանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում:
Մարզի 991 շրջանավարտից միասնական քննություններին մասնակցել է 689-ը: Անբավարար գնահատական է ստացել 120 դիմորդ: Քննությունների արդյունքում ամենաբարձր միջին միավորը գրանցվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից: Ամենացածր միավորները եղել են ռուսաց լեզու և ֆիզիկա առարկաներից:
Ինչպես հաղորդում է մարզպետարանի պաշտոնական էջը, վարչության պետը նշել է, որ բարձր միավորներով աչքի են ընկել հատկապես գյուղական համայնքների շրջանավարտները: Մասնավորապես Նորաշենի շրջանավարտները փայլել են պատմություն առարկայից, Տավուշինը՝ մաթեմատիկայից: