Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելում օձը խայթել է 35-ամյա տղամարդուն, երբ վերջինս իր իսկ տանը նստել է զուգարանակոնքին: Միջադեպը տեղի է ունեցել Նոֆիթ քաղաքում, բարեբախտաբար ողբերգական ավարտ չունենալով` տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց ու մի քանի ժամ անց բաց թողել, քանի որ օձը թունավոր չի եղել:
«Daily Mail»-ի հաղորդմամբ, դեռևս հայտնի չէ, թե ինչպես է օձը հայտնվել կոյուղում:
Իսրայելում գարնանային և ամառային ամիսները համարվում են օձերի ակտիվացման շրջան և շատ են դեպքերը, երբ դրանք հարձակվում են մարդկանց վրա: Եվ միշտ չէ, որ իսրայելցիների բախտը բերում է նույնքան, որքան սեփական զուգարանում օձին հանդիպած այս տղամարդունը` մեծ մասամբ օձերը թունավոր են: Նրանցից փրկվելու համար իսրայելցիների մեծամասնությունը կատու է պահում, որոնք համարվում են օձերի ամենագլխավոր թշնամիները:
Օրերս Հադերա քաղաքում օձի հարձակման է ենթարկվել 1.5 տարեկան մի աղջնակ, ում վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Իսկ մեկ ամիս առաջ 53-ամյա տղամարդը մահացել է թունավոր օձի խայթոցից:
Երբեմն գրանցվում են նաև զավեշտալի դեպքեր, օրինակ 2011թ-ի մարտին ուդավ տեսակի օձը խայթել էր իսրայելցի պոռնոաստղ Օրիթ Ֆոքսին: Հոսպիտալացումից հետո պարզվել է, որ դերասանուհին ծանր վնասվածքներ չի ստացել, սակայն օձի բախտը ավելի քիչ է բերել` խայթելով Օրիթի սիլիկոնե կուրծքը, խեղճ կենդանին սատկել է թունավորումից: