Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտաքին գործերի նախարարությունում նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից ու համատեղ մամլո ասուլիսից հետո՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրիանայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարը անշտապ քայլվածքով` պատվիրակության ուղեկցությամբ, ժամանեց «Armenia Marriott» հյուրանոց, ուր րոպեներ անց ժամանեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի և Լեոնիդ Կոժարի հանդիպումը, ըստ արարողակարգի, պետք է տևեր շուրջ կես ժամ, սակայն զրուցակիցները թերևս միմյանց ասելիք ունեին, և հանդիպումը երկարեց:
Ցավոք, ո՛չ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ո՛չ Լ.Կոժարը հանդիպումից հետո չպատասխանեցին լրագրողների հարցերին` նշելով, որ համապատասխան հաղորդագրություն կտարածվի:
Լ. Կոժարը շտապեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ աշխատանքային ճաշի: Այսօր արդեն նա կմեկնի Հայաստանից:
Նախորդող հրապարակում՝ Երևանում ընթանում է Բակո Սահակյանի ու ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը