Տ. Սարգսյանն ու  Ա. Լիխաչևը գոհ են  երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից
Քաղաքական
09:46 15/07/2013

Տ. Սարգսյանն ու Ա. Լիխաչևը գոհ են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից և անդրադարձել դրանց խորացման հեռանկարներին: Արծարծվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Ալեքսեյ Լիխաչևը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, որի աշխատանքները համակարգում են երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունները:

Placeholder
Տ. Սարգսյանն ու Ա. Լիխաչևը գոհ են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից