Շ.Թորոսյան. Թյուրիմացություն է եղել
Քաղաքական
10:38 15/07/2013

Շ.Թորոսյան. Թյուրիմացություն է եղել

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի անվան շուրջ վրաց լրատվամիջոցի վերջին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորը դա որակեց իբրև թյուրիմացություն.

«Ես վաղօրոք հայտարարել էի, որ ցանկություն ունեմ մասնակցելու այդ տոնակատարությանը, բայց գործերի բերումով չկարողացա մեկնել Վրաստան: Հավանաբար ինչ-որ մեկը դա այլ կերպ է ընկալել, մտածել, որ ինձ չեն թողել հատել սահմանը, չգիտեմ: Ամեն դեպքում` թյուրիմացություն է եղել»,- նշեց նա:

Հիշեցնենք, «Գռուզիա-Online»-ը նախօրեին տեղեկատվություն էր տարածել, հիմնվելով սեփական աղբյուրին, թե ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին վրացական սահմանը չեն թույլատրել հատել և նա, ըստ այդմ, չի կարողացել մասնակցել աշուղ Ջիվանուն նվիրված միջոցառմանը:

Շ.Թորոսյանը նաև նշեց, որ սահմանը հատելու խնդիր վաղուց չունի և հունվարի 24-ից հետո արդեն ութ անգամ հանգիստ հատել է սահմանը:
 

Placeholder
Շ.Թորոսյան. Թյուրիմացություն է եղել