Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճեց
Սպորտ
18:08 16/07/2013

Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճեց

Կազանում ընթացող համաշխարհային 27-րդ Ունիվերսիադայում այսօր հունահռոմեական ոճի ըմբիշ, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն արժանացավ բրոնզե մեդալի` վճռորոշ գոտեմարտում 4:0 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Էլվին Մուրսալիևի նկատմամբ:

Հիշեցնենք, որ այս մարզաձևում 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն այսօր ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովի հետ:

Placeholder
Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճեց