Սպասվում է փոփոխական եղանակ
Օրվա թեմա
19:28 16/07/2013

Սպասվում է փոփոխական եղանակ

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ը կնվազի 3-5 աստիճանով:
 

Placeholder
Սպասվում է փոփոխական եղանակ