Արտավազդ Փելեշյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում
Մշակույթ
10:19 17/07/2013

Արտավազդ Փելեշյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում

Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի կունենա վավերագրական կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչման հանձնման հանդիսավոր արարողությունը:

asparez.am կայքից տեղեկանում ենք, որ կոչումը Ա. Փելեշյանին շնորհվել էր Գյումրու Ավագանու որոշմամբ, ապրիլի 16-ին. «Բարձր գնահատելով Արտավազդ Փելեշյանի հսկայական ներդրումը համաշխարհային կինովավերագրության և կիոմշակույթի մեջ, նվաճումներն այդ ոլորտում, հեղինակությունն ու համբավը, Հայաստանի և Գյումրի քաղաքի անունը բարձր պահելու եւ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, …համայնքի ավագանին որոշում է` Արտավազդ Աշոտի Փելեշյանին շնորհել «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը»:

Հիշեցնենք, որ Ա. Փելեշյանը հուլիսի 12-ին Փելեշյանին հանձնվեց նաև Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը :

Ա. Փելեշյանը ծնվել է Լենինականում 1938 թ.: Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է: Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ:

Նախորդող նորություն`  Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները. Արտավազդ Փելեշյան (տեսանյութ)

 

Placeholder
Արտավազդ Փելեշյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում