Հովիկ Աբրահամյանը Հրաչյա Հարությունյանի հանդեպ  դրսևորված վերաբերմունքը անթույլատրելի և անմարդկային է համարում
Օրվա թեմա
12:39 17/07/2013

Հովիկ Աբրահամյանը Հրաչյա Հարությունյանի հանդեպ դրսևորված վերաբերմունքը անթույլատրելի և անմարդկային է համարում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում և դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսևորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով:

«ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն և պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաև կպարզեն վթարի իրական հանգամանքները»,- ասված է ԱԺ պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանին դատարան են բրել կանացի, ծաղկավոր խալաթով` պատճառաբանելով, որ այդ պահին այլ հագուստ չի եղել: Սա առաջացրել է հայաստանցիների վրդովմունքը, որոնք նշում են, եթե Հարությունյանը մեղավոր է, թող պատժվի, սակայն Հայաստանի քաղաքացու նկատմամաբ ծաղր ու ծանակն անընդունելի է:

Նախորդող հրապարակում` Փաստաբան Բալոյանը պատրաստ է օգնել Հարությունյանին


 

Placeholder
Հովիկ Աբրահամյանը Հրաչյա Հարությունյանի հանդեպ դրսևորված վերաբերմունքը անթույլատրելի և անմարդկային է համարում