Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 4 շաբաթ հետո
Աշխարհում
16:20 17/07/2013

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 4 շաբաթ հետո

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Գերմանիայի առաջնության մեկնարկը: Ինչպես հաղորդում է championat.com-ը` հենվելով գերմանական մամուլի տարածած տեղեկատվության վրա, բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Մխիթարյանն աջ կոճի վնասվածք ունի, որի պատճառով խաղադաշտ կարող է վերադառնալ միայն չորս շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ վնասվածքն ստացել է «Լյուցեռնի» հետ ստուգողական խաղում, որն ավարտվել է 4:1 հաշվով` հօգուտ «Բորուսիայի»: Ինքը` Մխիթարյանը, դարձել է 1 գոլի հեղինակ:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 4 շաբաթ հետո