Մեծ Բրիտանիայում շոգից 760 մարդ է մահացել
Աշխարհում
17:15 18/07/2013

Մեծ Բրիտանիայում շոգից 760 մարդ է մահացել

 Մեծ Բրիտանիայում աննախադեպ բարձր ջերմաստիճանը հանգեցրել է նրան, որ շոգից արդեն 760 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա» լրատվական կայքը:

Նշենք, որ երեսուն աստիճան շոգը պահպանվում է, այն պարագայում, երբ Բրիտանիայում տարվա այս շրջանի համար բնորոշ են  անձրևն ու ցուրտը:

- Ինը օր առաջ տրոպիկական այս շոգերի` երկիր մուտք գործելուց հետո միայն Անգլիայում մինչև 700 մարդ է մահացել,- պատմել են Լոնդոնի հիգիենայի դպրոցում:

Երկրի բնակիչները շատ վատ են տանում այսպիսի եղանակը, բացի այդ, իրենց պաշտպանելու համար ոչ մի միջոց չեն նախաձեռնում:

Placeholder
Մեծ Բրիտանիայում շոգից 760 մարդ է մահացել