Միրչա Լուչեսկու. «Մխիթարյանը պարզապես գերազանց, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»
Աշխարհում
13:23 18/07/2013

Միրչա Լուչեսկու. «Մխիթարյանը պարզապես գերազանց, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»

«Կայսերիսպորի» հետ ստուգողական հանդիպումից հետո Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատասխանել է թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին` անդրադառնալով նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությանը:

«Ֆեռնանդինյոյի, Մխիթարյանի ու Վիլլիանի տրանսֆերների վաճառքից ակումբը վաստակեց մոտ 102 մլն. Վիլլիանը վաճառվեց 35, Ֆեռնանդինյոն` 40, իսկ Մխիթարյանը` 27,5 մլն եվրոյով: Մեզ համար մեծ հաջողություն է, որ մենք հրավիրեցինք տաղանդավոր խաղացողների, աշխատեցինք և նրանց համար լրացուցիչ արժեք ստեղծեցինք: Այժմ այդ ֆուտբոլիստներն այնպիսի մակարդակի վրա են, որ հանրահայտ ակումբները ցանկանում են նրանց տեսնել իրենց կազմերում: Հույս ունեմ, որ ապագայում նրանք կարևոր կատարողներ կլինեն. Վիլլիանի ու Ֆեռնանդինյոյի պարագայում` նաև Բրազիլիայի ազգային հավաքականի համար: Իսկ Մխիթարյանը, ով հիմա հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», իմ կարծիքով, պարզապես գերազանց, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Եվ ես շատ հպարտ եմ, որովհետև որոշակի ներդրում ունեմ նրանց զարգացման մեջ»,- հայտարարել է Լուչեսկուն:

Placeholder
Միրչա Լուչեսկու. «Մխիթարյանը պարզապես գերազանց, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»