Տավուշի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի խոտի կրկնակի հունձք է սպասվում
Հասարակություն
19:50 18/07/2013

Տավուշի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի խոտի կրկնակի հունձք է սպասվում

Այս տարի Տավուշի մարզում սպասվում է խոտի առատ բերք: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդմամբ, մարզի տարածքում հնձվել և տեղափոխվել է 25000 տոննա խոտ, որն ըստ նախնական հաշվարկների մինչև խոտհնձի ավարտը կհասնի մոտ 65000 տոննայի, ինչը լիովին կբավարարի մարզի խոշոր և մանր եղջերավոր անասունների կերի պահանջը: Հնձի աշխատանքները շարունակվում են: Նախորդ տարվա համեմատ այս տարի սպասվում է, որ բերքը կրկնակի է լինելու: Մարզն ապահովված է խոտհնձի համար անհրաժեշտ տեխնիկայով՝ մեքենայացված և ձեռքի խոտհնձիչներով:

Placeholder
Տավուշի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի խոտի կրկնակի հունձք է սպասվում