ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է հեռախոսազրույցի սինքրոն թարգմանության ծառայություն
ՏՀՏ-ն Հայաստանում
18:16 18/07/2013

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է հեռախոսազրույցի սինքրոն թարգմանության ծառայություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար լեզվի չիմացությունն այլևս խնդիր չէ հաղորդակցվելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջինը Հայաստանի բջջային օպերատորներից, առաջարկում է թարգմանչի աջակցությամբ հեռախոսազրույցի համաժամանակյա (սինքրոն) թարգմանության ծառայություն նրանց համար, ում անհրաժեշտ է զրուցել օտարերկրացու հետ:

Ընկերության մամուլի ծառայության ներկայացմամբ, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կոնֆերանս զանգի միջոցով զանգահարել 090000025 պրեմիում համարին և ապա՝ զրուցակցին: Բաժանորդին կտրվի լեզվի ընտրության հնարավորություն, որից հետո զրուցակիցները կարող են խոսել, իսկ մասնագետ-թարգմանիչը նրանցից յուրաքանչյուրի ասածը կթարգմանի մյուսի համար: Ներկայումս իրականացվում է թարգմանություն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, իտալերեն և արաբերեն լեզուներով: Ծառայությունը նախատեսված է թե օտարերկրացիների, և թե նրանց համար, ովքեր ունեն թարգմանության կարիք: Ծառայությունը հասանելի է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին: Ծառայությունը տրամադրվում է 500 դրամ/րոպե սակագնով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է, որ բաժանորդներին տարբեր լեզուներով հաղորդակցվելու հնարավորության ընձեռումը արդյունավետ գործող Զանգերի կենտրոնի առանցքային բաղադրիչներից է:

Ըստ աղբյուրի, նոր նախաձեռնությունը կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու Հայաստանը զբոսաշրջության առավել գրավիչ ուղղություն դարձնելուն:

 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է հեռախոսազրույցի սինքրոն թարգմանության ծառայություն