Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքի իշխանությունները քաղաքը սնանկ ճանաչելու հայց են ներկայացրել` կապված 18 մլրդ դոլար պարտքի վճարման անկարողության հետ: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:
Դաշնային իշխանությունների կողմից նշանակված վարկային բանակցություններից հետո քաղաքի կառավարիչ Կեվին Օրը դիմել է դատարան` քաղաքը սնանկ ճանաչելու խնդրանքով: Եթե այս խնդրանքը հաստատվի, Ամերիկյան ավտոմեքենաշինության մայրաքաղաքը կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ սնանկ քաղաքը:
Պարտքերի մարման համար կօգտագործվեն քաղաքի ակտիվները:
Դեթրոյթը վերջին տարիներին մեծ անկում է ապրում, ինչն արտահայտվում է հանցագործությունների աճի ու աղմկոտ կոռուպցիոն սկանդալների ֆոնին հզոր արտադրությունների թվի նշանակալի կրճատմամբ: Քաղաքի բնակչությունը 1950 թվականից հետո 1.8 մլն-ից կրճատվել է մինչև 700 հազար մարդ: