Արյեն Ռոբբեն. «Գետցեն ու Ալկանտարան ինձ մրցակից չեն»
Սպորտ
20:09 19/07/2013

Արյեն Ռոբբեն. «Գետցեն ու Ալկանտարան ինձ մրցակից չեն»

Մյունխենյան «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը կարծում է, որ թիմում Մարիո Գետցեի և Տյագո Ալկանտարայի հայտնվելը չի կարող ազդել մեկնարկային կազմում իր տեղի վրա:

«Գետցեն ու Ալկանտարան շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են, և ես մաղթում եմ, որ ընդգրկվեն մեր թիմի հիմնական կազմում: Նրանք, սակայն, սպառնալիք չեն իմ տեղի համար: Ես շատ ուժեղ ֆուտբոլիստ եմ և վստահ եմ իմ հնարավորություններին: Գիտեմ, որ Գվարդիոլան ինձ հետ հույսեր է կապում: Գետցեն ու Ալկանտարան ինձ մրցակից չեն»,- Ռոբբենի խոսքերը մեջբերել է գերմանական մամուլը:

Placeholder
Արյեն Ռոբբեն. «Գետցեն ու Ալկանտարան ինձ մրցակից չեն»