Վանաձորում Պոլիտեխնիկ ինստիտուտը կմիանա մանկավարժականին
Օրվա մամուլ
09:56 19/07/2013

Վանաձորում Պոլիտեխնիկ ինստիտուտը կմիանա մանկավարժականին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղը կմիանա Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արցախ պուրակի հարևանությամբ գտնվող Մանկավարժականի շենքը դառնալու է հյուրանոց։ Իսկ նոր համալիրը, այսինքն՝ Մանկավարժականը, կգործի ճարտարագիտական համալսարանի շենքում, որն էլ գտնվում է Արցախ պուրակի դիմացի թաղամասում։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատել է բուհերը միացնելու մտադրության մասին լուրը. «Այս պահին չեմ կարող ասել, թե որը ում կմիանա և ինչ պայմաններում։ Բայց նման նախագիծ կա, քննարկվում է»։ Ինչ վերաբերում է Մանկավարժականի շենքին, ապա նշել է. «Կրթական հաստատություններն օգտագործվում են միայն կրթական նպատակների համար, դա օրենքի պահանջ է։ Այդ շենքերը չեն մասնավորեցվում, դրանց հետագա գործունեությունը կրթական ծառայությունների շրջանակում է»: 

Placeholder
Վանաձորում Պոլիտեխնիկ ինստիտուտը կմիանա մանկավարժականին