Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կբարձրացվի
Հասարակություն
18:59 22/07/2013

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կբարձրացվի

 Panorama.am-ի տեղեկություններով, նախատեսվում է 2013-14 թվականների ընթացքում բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը: Այս տարվա ընթացքում 5-10 հազար դրամով կաճի միայն դիրքապահների աշխատավարձերը, իսկ 2014-ին՝ բոլոր պայամանագրայինների աշխատավարձերը կաճի 15-20 հազար դրամով:

Այս տեղեկությունը հաստատելու համար դիմեցինք պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով ոչ միայն հաստատեց տեղեկությունը, այլև ասաց, որ «պաշտպանության նախարարությունն իրենից կախված ամեն ինչ անում է զինծառայողների համար արժանավայել կենսապայմաններ ապահովելու համար»:

Placeholder
Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կբարձրացվի