Ստամբուլի Գեզի զբոսայգու վերաբերյալ նոր վճիռ է հրապարակվել
Քաղաքական
19:00 22/07/2013

Ստամբուլի Գեզի զբոսայգու վերաբերյալ նոր վճիռ է հրապարակվել

 Գեզի զբոսայգում հրետանային զորանոց կառուցելու վերաբերյալ Ստամբուլի 6-րդ Վարչական դատարանի կողմից աշխատանքները դադարեցնելու մասին որոշումը Տարածաշրջանային դատարանը չեղյալ է հայտարարվել:

«Էրմենիհաբերը»` հղում անելով թուրքական «Սաբահ» էլեկտրոնային լրատվականին, տեղեկացնում է, որ  Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը այգում շինարարական աշխատանքները արգելող որոշումը չեղյալ հայտարարելու հայցով դիմել էր նույն 6-րդ Վարչական դատարան, սակայն հայցը չէր բավարարվել: Նախարարությունն այս անգամ նմանօրինակ հայցով դիմել է արդեն Տարածաշրջանային դատարան, որն էլ բավարարել դիմումը` չեղյալ հայտարարելով 6-րդ վարչական դատարանի կողմից աշխատանքները դադարեցնելու մասին կայացրած որոշումը:

Նկատենք, որ 6-րդ Վարչական դատարանում Գեզիի գործը դեռ ավարտված չէ, իսկ վարչապետ Էրդողանն էլ հայտարարել է, որ դատարանի կողմից զբոսայգում շինարարության արգելքի դեպքում հարցը կարող է լուծվել հանրաքվեի միջոցով:

Placeholder
Ստամբուլի Գեզի զբոսայգու վերաբերյալ նոր վճիռ է հրապարակվել