ԵՄ-ն կարող է գործադրել «Մագնիտսկու ակտը» և արգելել ադրբեջանական մեդիա-գիշատչի մուտքը
Քաղաքական
17:17 22/07/2013

ԵՄ-ն կարող է գործադրել «Մագնիտսկու ակտը» և արգելել ադրբեջանական մեդիա-գիշատչի մուտքը

 «Եվրամիությունը կարող է արգելել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Վերին Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքն իր տարածք», - «Ենի Մուսավաթ» թերթին տված իր հարցազրույցում նշել է Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Իբրահիմ Իբրահիմլին:

Ըստ Իբրահիմլիի՝ Թալիբովի, ներքին գործերի նախարար Ահմեդ Ահմեդովի և ազգային անվտանգության նախարար Վելի Ասկերովի հանդեպ «Մագնիտսկու ակտը» գործադրելու խնդրանքով համապատասխան դիմումը Նախիջևանի 500 մտավորականների անունից արդեն ուղարկվել է Եվրամիության ղեկավարությանը:
«Մեր տվյալներով՝ ԵՄ-ն արդեն ներառել է այդ մարդկանց իր «սև ցուցակում», - ընդգծել է Իբրահիմլին:

Նշվում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն ավելի վաղ Թալիբովին ճանաչել է որպես մեդիա-գիշատիչ:

Placeholder
ԵՄ-ն կարող է գործադրել «Մագնիտսկու ակտը» և արգելել ադրբեջանական մեդիա-գիշատչի մուտքը