Տղամարդը սիրած աղջկան դանակահարել է բազմաթիվ անցորդների աչքի առաջ
Իրավունք
09:43 22/07/2013

Տղամարդը սիրած աղջկան դանակահարել է բազմաթիվ անցորդների աչքի առաջ

Նախօրեին երեկոյան Նովոսիբիրսկում տղամարդը անցորդների աչքի առաջ դանակահարել է սիրած աղջկան, ում հետ ապրել են հինգ տարի և որը որոշել էր վերջ դնել հարաբերություններին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տղամարդը, մասնավորապես, դանակի 13 հարված է հացրել 1993թ-ին ծնված երիտասարդ կնոջը: Իրավապահները պարզել են, որ տղամարդը շատ ծանր էր տանում բաժանման մասին որոշումը, իսկ երեկ որոշել էր ճանապարհել երիտասարդ կնոջը: Ճանապարհին նրանց միջև լարված խոսակցություն է տեղի ունենում, ինչի արդյունքում նա  դանակահարում է  կնոջը հենց փողոցում` հասցնելով մահացու 13 հարված կրծքի և պարանոցի շրջանում:

Տղամարդը անցնելու է հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն:
 

Placeholder
Տղամարդը սիրած աղջկան դանակահարել է բազմաթիվ անցորդների աչքի առաջ