Երևանում և մերձակա որոշ քաղաքներում հացը 10-ից 20 դրամով թանկացել է
Օրվա մամուլ
09:13 23/07/2013

Երևանում և մերձակա որոշ քաղաքներում հացը 10-ից 20 դրամով թանկացել է

Վերջին երեք օրվա ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված՝ Երևանում և մերձակա որոշ քաղաքներում 10-ից 20 դրամով թանկացել է հացը, մասնավորապես՝ հացը 10 դրամով, լավաշը՝ 20։

Թանկացումներ նկատվում են ոչ բոլոր խանութներում, սակայն շուտով դրանք կլինեն համատարած։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են մթերային խանութների աշխատակիցները, պարտադիր շեշտելով, որ խանութում թանկացել է ամեն ինչ։ Վաճառողները դժվարացել են նշել մի ապրանքատեսակ, որը վերջին ամիսներին թանկացած չլինի»:

Placeholder
Երևանում և մերձակա որոշ քաղաքներում հացը 10-ից 20 դրամով թանկացել է