Միջմարզային ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման վերաբերյալ հայտերը մերժվում են ոչ ճիշտ հաշվարկների պատճառով
Հասարակություն
13:26 24/07/2013

Միջմարզային ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման վերաբերյալ հայտերը մերժվում են ոչ ճիշտ հաշվարկների պատճառով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը միջմարզային ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման վերաբերյալ մի քանի հայտ է ստացել, սակայն դրանք մերժվել են: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

«Բոլոր հայտերը մանրակրկիտ ուսումնասիրվում են և այնպես չի, որ ով ինչ ասի ընդունում ենք: Ուղեվարձի բարձրացման վերաբերյալ հայտերը ուսումնասիրելուց հետո մերժվել են, քանի որ ներկայացվել են ոչ ճիշտ հաշվարկներ»,- ասաց նա:

Դ.Մելքոնյանի խոսքերով` երեկ էլ ՏԿ նախարությունը մերժել է Շղարշիկ-Կաթնաղբյուր- Երևան երթուղին սպասարկող տնտեսավարողի հայտը: Ըստ նրա` տնտեսվարողը դիմել էր նախարարությանը, որպեսզի փոխադրավարձը 500 դրամից բարձրացներ 700 դրամի: Սակայն երեկ մրցութային հանձնաժողովը քննարկել է հայտը և համարել է այն ոչ հիմնավոր, որից հետո առաջարկություն է ներկայացրել ՏԿ նախարարին՝ մերժել հայտը: Դրա հիման վրա, ըստ նրա, նախարարի հրամանով հայտը մերժվել է:

 

Placeholder
Միջմարզային ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման վերաբերյալ հայտերը մերժվում են ոչ ճիշտ հաշվարկների պատճառով