Ընդդեմ տրանսպորտի թանկացման ստորագրահավաքին 2000-ից ավելի մարդ է միացել
Օրվա մամուլ
09:14 24/07/2013

Ընդդեմ տրանսպորտի թանկացման ստորագրահավաքին 2000-ից ավելի մարդ է միացել

Երեկ առավոտից երևանյան փողոցներում շարունակվել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ անհնազանդությունը: Քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ տեղի են ունեցել Երևանի տարբեր հատվածներում: Երեկոյան շուրջ 200-300 ակտիվիստներ երթ են կազմակերպել՝ «Չենք վճարում 150 դրամ», «Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում» կարգախոսներով և կոչերով:

Ոստիկանները նրանց զգուշացրել են, որպեսզի չխոչընդոտեն մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, սակայն ակտիվիստները շարունակել են իրենց երթը: Երեկ Հյուսիսային պողոտայում նաև ստորագրահավաք է նախաձեռնվել ընդդեմ տրանսպորտի թանկացման: Ակցիան նախաձեռնողներից Մարիամ Եգորյանը «Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ արդեն հավաքվել է 2 հազարից ավելի ստորագրություն: Նա ասել է, որ ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ՝ մինչև հասնեն հաջողության:

Placeholder
Ընդդեմ տրանսպորտի թանկացման ստորագրահավաքին 2000-ից ավելի մարդ է միացել