Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որևէ իրավական ակտ չկա
Օրվա մամուլ
09:13 24/07/2013

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որևէ իրավական ակտ չկա

«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ չկա որևէ իրավական ակտ։

«Համենայնդեպս, օրենսդրության համաձայն՝ ուղեվարձի փոփոխությունը կարող է վերանայվել երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ։ Բացի արի ու տես, որ քաղաքապետարանը կոնկրետ որոշում չի կայացրել, այլ, ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, «գծատերերի» հաշվարկների հիման վրա իր բանավոր համաձայնությունն է տվել սակագինը բարձրացնելու առաջարկին»։

Placeholder
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որևէ իրավական ակտ չկա