Գ.Բեգլարյան. Միջմարզային երթուղիները կթանկանան աննշան (տեսանյութ)
Օրվա թեմա
12:51 25/07/2013

Գ.Բեգլարյան. Միջմարզային երթուղիները կթանկանան աննշան (տեսանյութ)

Առաջիկայում մարզերից Երևան սպասարկող առնվազն յոթ փոխադրամիջոց ևս կունենա ուղեվարձի գնի թանկացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` ավելացնելով, որ իրականում դրանք այն երթուղայիններն են, որոնք վերջին մրցույթում ներկայացրել էին հայտ բարձր գնով և շահել էին:

 Գ.Բեգլարյանը նշեց նաև, որ առաջիկայում կլինեն քննարկումներ և ըստ ամենայնի կարվի ամեն բան, որպեսզի նշված յոթ երթուղիներից էլ գոնե հինգը շարունակեն քաղաքացիներին սպասարկել այսօրվա ուղեվարձով.

«Համենայնդեպս, մենք ամեն ինչ անելու ենք դրա համար»,- ընդգծեց նախարար Բեգլարյանը` հավաստիացնելով, որ թանկացումը աննշան է լինելու, առնվազն 10 տոկոս:

Placeholder
Գ.Բեգլարյան. Միջմարզային երթուղիները կթանկանան աննշան (տեսանյութ)