Կարեն Գրիգորյանը` հետապնդողի դերում
Սպորտ
15:23 26/07/2013

Կարեն Գրիգորյանը` հետապնդողի դերում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա) և Լարս Օսկար Հոգեից (Նորվեգիա): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաև Մարկ Բասենցյանն ունեն 3-ական միավոր:

Placeholder
Կարեն Գրիգորյանը` հետապնդողի դերում