Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիում նստացույց սկսած ազատամարտիկներին են միացել երևանցի ազատամարտիկները
Երեկ Գյումրիում նստացույց են սկսել արցախյան պատերազմի վետերանները: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, նրանց են միացել նաև երևանցի ազատամարտիկներ։ Նրանք հուլիսի 28-ին հանրահավաք են անելու Երևանի Ազատության հրապարակում, որտեղ այս օրերին հացադուլի է նստած պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը։ Վերջինս դեռ անցյալ շաբաթ էր հայտարարել, որ հացադուլը կդադարեցնի հուլիսի 28-ին, ժամը 18-ին, այն պայմանով, եթե այդ օրն Ազատության հրապարակում հավաքվի տասը հազար մարդ և աջակցի իրեն։
«Ազատամարտիկները, որ տևական ժամանակ է, բողոքի ցույցեր էին անում՝ դժգոհելով իրենց սոցիալական վիճակից, առ այսօր որևէ արդյունքի չեն հասել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ընդունել էր ազատամարտիկներին և որոշակի խոստումներ տվել հորդորելով սպասել մեկ ամիս, ոչինչ չի արել»,-գրել է թերթը։